Առավոտից մայրաքաղաքում վերսկսվել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները: Մի խումբ դաշնակցական երիտասարդներ մտել են կառավարության 3-րդ մասնաշենք, պետական աշխատողներին կոչ արել չդառնալ վարչական ռեսուրսի կիրառման զոհ և չմասնակցել Փաշինյանի հանրահավաքին: Մեկ այլ ակցիա էլ տեղի է ունեցել Կենտրոնի թաղապետարանում: Քաղաքացիները համայնքային աշխատողներին հորդորել են իրենց կամքին հակառակ չմասնակցել իշխանության հավաքին: Հայրենիքի փրկության շարժումը ներկայացնող երիտասարդներն այցելել են նաև Պետական վերահսկողական ծառայություն և հայտարարել, որ հանգիստ չեն տալու օրինազանց վարքագիծ դրսևորած պետական որևէ հաստատության: