Անհայտ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին հավաքվել են ՊՆ-ի մոտ,պահանջում են տեղեկություն իրենց զինվորների ու կամավորների մասին: Նրանց ընդունել,լսել, ապա մեկ այլ հանձնաժողով է ուղղորդել նախարարության բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետը: Մեկ այլ բողոքի ակցիա էլ իրականացրել են ժամկետային զինվորների ծնողները. նրանք դժգոհել են, որ իրենց որդիներն ապահովված չեն հիգիենիկ պարագաներով, գիշերում են մանկապարտեզների ու դպրոցների շենքերի հատակին: