Ռազմաճակատում մեր հաղթանակի համար կռիվ տվող հերոսներին օգնելու համար կանայք ջանքեր են գործադրում թիկունքում: Բացառություն չեն Ստեփանակերտի կարի գործարանի կամավոր դերձակները, որոնք այս օրերին՝ գիշեր-ցերեկ, աշխատում են անտրտունջ ու որ ամենակարևորն է՝ անմնացորդ նվիրումով: Հոգատար կանայք, մայրերն ու քույրերն ամեն ինչ անում են՝ մեր զինվորներին օգտակար լինելու և համազգային հաղթանակի կերտման գործում իրենց ավանդն ունենալու համար: