Ադրբեջանա-թուրքական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է հայտնի լուսանկարի տղան՝ Ալբերտ Հովհաննիսյանը: Նա այս օրերին դարձավ զինվորի հավաքական կերպարի մարմնացումը, իսկ նրա լուսանկարը հայտնվեց նաև միջազգային մամուլի առաջին էջերում: Ալբերտի մահվան կապացությամբ ֆեյսբուքում գրառում է արել նրա հայրը: Արտակ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ որդու վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Նա իր և ընտանիքի անունից խնդրել է, որ ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը ցանկացողները փոխանցեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին:«Այս պահին այդ գումարն ավելի պետք է մեր Հայրենիքին,վստահաբար այդպես կցանկանար Ալբերտը»,-գրել է նա: