Երկուշաբթի, 05 Հոկտեմբերի 2020 19:07

«Դիմել եմ դատախազին՝ առաջարկելով վերանայել Ծառուկյանի կալանքի որոշումը». Էդմոն Մարուքյան

«Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ պատերազմն սկսելու հաջորդ իսկ օրը, գրությամբ դիմել եմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը՝ ելնելով նրանից, որ գտնվում ենք ինտենսիվ պատերազմական գործողությունների մեջ Ադրբեջանի հետ»: Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: Էդմոն Մարուքյանը նշել է, որ Ծառուկյանն իր ռեսուրսներով և միջազգային կապերով կարող է իր ներդրումն ունենալ թիկունքի ամրացման և այլ ուղղություններով այսօր ընթացող աշխատանքներում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։