Ուրբաթ, 02 Մարտի 2018 11:30

Գագիկ Ծառուկյանը հանձնարարել էր ուսումնասիրել Փհենչանում ծագած խնդիրն ու պարզել մեղավորներին

Փհենչանի ձմեռային  օլիմպիական խաղերում հայ դահուկորդ Աշոտ Կարապետյանի հետ պատահածը լայն քննարկումների առիթ էր դարձել: Կարապետյանը դահուկասպորտի ֆեդերացիային մեղադրում էր իրեն մարզագույք չտրամադրելու և իր նկատմամբ բացասական վերաբերմունքի համար: Ֆեդերացիայի պատասխանատուներն էլ իրենց հերթին հերքում էին այդ ամենը: Քանի որ կատարվածը  ստվեր էր գցում հայկական սպորտի վրա, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել էր Փհենչանից մեր  պատվիրակության  վերադառնալուց հետո անմիջապես  մանրակրկիտ ուսումնասիրել խնդիրն ու պարզել մեղավորներին: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու ՀԱՕԿ-ը լսումներ էին  կազմակերպել, որին մասնակցել են  դահուկասպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչներն ու լրագրողներ: Նախարար Ռոստոմյանը ՀԱՕԿ-ի և սպորտի նախարարության անունից հորդորել է լուծարել հավաքականը և ձևավորել ավելի առողջ ու մրցունակ թիմ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։