Items filtered by date: Շաբաթ, 19 Հունիսի 2021
Շաբաթ, 19 Հունիսի 2021 21:52

Էպիկենտրոն 19.06.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 19 Հունիսի 2021 20:00

Ավտո դրայվ 19.06.2021

Published in Ավտո դրայվ

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Օլիմպավանում: Մեր ընտրանին Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ նախապատրաստվում է Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի 16 մարզիկով,նրանցից 3-ը՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ:

Հանրապետության դպրոցներում հնչել է վերջին զանգը: Իններորդցիները դպրոցն ավարտում են նոր բացահայտումների ակնկալիքով: Ուսուցիչները հուզվել են, շրջանավարտները բաժանվել են արդեն հարազատ դարձած տնից:

Գյուղացիները խոստովանում են՝ պատերազմից հետո ոչ տրամադրությունն է բարձր, ոչ բերքատվությունը: Թշնամին էլ որոշ հատվածներում մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է դիրքավորված: Չնայած դրան՝ արցախցիները որոշել են պտուղը ծառին չթողնել:

Միասնական քննութունները կավարվեն հունիսի 25-ին, դրանց կհաջորդեն բանավոր քննությունները,իսկ ընդհանուր քննաշրջանի առաջին փուլը կամփոփվի հուլիս 8-ին: Երեկ դիմորդները միասնական քննություն են հանձնել մաթեմատիկա առարկայից, առջևում դեռ ռուսերենի, հայոց պատմության, քիմիայի և ֆիզկայի միասնական քննություններն են:

Արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եղել է Արմավիրի մարզում: ԲՀԿ վարչապետի թեկնածուն ջերմ ընդունելության է արժանացել Էջմիածնի, Արմավիրի և հարակից քաղաքներից ու գյուղերից ժամանած հազարավոր քաղաքացիների կողմից: Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է երկրի առջև ծառացած հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրային դրույթները՝ անվտանգությունից մինչև սոցիալ-տնտեսական հարցեր:

Արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եղել է Արմավիրի մարզում: ԲՀԿ վարչապետի թեկնածուն ջերմ ընդունելության է արժանացել Էջմիածնի, Արմավիրի և հարակից քաղաքներից ու գյուղերից ժամանած հազարավոր քաղաքացիների կողմից: Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է երկրի առջև ծառացած հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրային դրույթները՝ անվտանգությունից մինչև սոցիալ-տնտեսական հարցեր:

Ջերմուկի սահմանային գոտում ծառայություն են իրականացնում վերջին պատերազմի ժամանակ Քարվաճառում անձնվիրաբար կռված 2-րդ բանակային կորպուսի մարտիկները: Այս զորամիավորումը ոչ միայն չի պարտվել, այլև պատերազմից հետո լիարժեքորեն իրականացրել է բնակիչների անվտանգ տեղափոխումը: Տղաները հիմա էլ վստահորեն շարունակում են հսկել Հայաստանի սահմանային անվտանգությունը:

«Պատերազմում զոհված բոլոր տղաներն արծվի նման բարձրացել են ամպերից էլ վեր և հսկում են մեզ երկնքից»: Մարտի դաշտում տեսածն ու զգացածն այս մտքով է թղթին հանձնել 44-օրյա պատերազմի մասնակից, «Արծվազարդ երկինք» գրքի հեղինակ Դավիթ Ավանեսյանը: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Ստեղծագործությունը նվիրված է Արցախի համար նահատակված հայորդիներին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։