Items filtered by date: Հինգշաբթի, 12 Մարտի 2020
Հինգշաբթի, 12 Մարտի 2020 22:15

Էպիկենտրոն 12.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 12 Մարտի 2020 20:15

Անցուդարձ 12.03.2020

Published in Անցուդարձ

Իջևան և Լերմոնտովո համայնքները կխոշորանան, կանցկացվեն համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ: Այսօր տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ քննարկվել է վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Լսումներին մասնակցել ու իրենց մտահոգություններն են ներկայացրել համայնքների բնակիչները: Քննարկման ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ գործադիրը պետք է անցնի կառավարման արտակարգ ռեժիմի:

Կորոնավիրուսի պատճառով Էջմիածնի դպրոցներում դասապրոցեսը տապալվել է: Աշակերտների 72 տոկոսը չի հաճախել դպրոց, մյուս մասին էլ դասի կեսից ծնողները տարել են տուն: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը եղել է հոգևոր մայրաքաղաքի ուսումնական հաստատություններում, զրուցել տնօրինության, աշակերտների և ծնողների հետ: Կփակվե՞ն դպրոցները, թե՞ ոչ, դեռ քննարկվում է: Մինչև այդ կաթողիկոսի որոշմամբ դասերը դադարեցվել են Էռնեկյանի դպրոցում: Էջմիածնի քաղաքապետն էլ հայտարարել է քարոզարշավը քաղաքում դադարեցնելու և սպորտդպրոցը մեկ շաբաթով փակելու մասին: Վաչիկ Գրիգորյանի տեսանյութը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դռոժժայի համանախագահությամբ Երևանում կայացել է հայ-բելառուսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Քննարկվել են երկկողմ գործակցության հեռանկարները, բելառուսական կողմն առաջարկել է Հայաստանում ստեղծել վերելակների համատեղ արտադրություն: Հանդիպումն ավարտվել է արձանագրության ստորագրմամբ: Նիստին հաջորդել է հայ-բելառուսական գործարար համաժողովը:

Կառավարության բակում այսօր կրկին բողոքներ են հնչել: Ամիսներ շարունակ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրն ու հարազատների պահանջը մեկն է՝ արդար դատավարություն: Հայտարարել են՝ եթե այսօր էլ իրենց չլսեն, դիմելու են կտրուկ քայլերի: Միաժամանակ բողոքի հերթական ակցիան են անցկացրել ՁԻԱՀ կենտրոնի աշխատակիցները, կրկին բարձրաձայնել բուժհաստատությունը Նորք ինֆեկցիոնին միացնելու անթույլատրելիության մասին: Քիչ ավելի ուշ սև դիմակներով ու կարմիր թիկնոցներով նրանց պահանջին են միացել ՄԻԱՎ վարակակիրները՝ «Մի՛ վտանգեք մեր կյանքը», «Լսե՛ք մեզ», «Ինչու՞ քանդել այն, ինչն աշխատում է» պաստառներով:

Կառավարության նիստն այսօր սկսվել է կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումների մասին տեղեկություններով: Առողջապահության նախարարի խոսքով՝ վարակված վերջին երեք պացիենտները, որոնք հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում, այժմ սիմպտոմներ չունեն: Գանգատներ ունի նրանցից միայն մեկը, որն աջակողմյան բազալ թոքաբորբ է: «Նրանց հետ շփում ունեցած 10 անձ արդեն մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ կա ևս 31 հոգի»,- ասել է Արսեն Թորոսյանը: 3 վարակվածներից մեկն Էջմիածնից է, մյուսն էլ՝ Իտալիայի քաղաքացի: Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է ուսումնական հաստատությունները փակելու հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Ջերմուկում պատասխանել է հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ վարակվածների թիվն ավելի մեծ է, քան հայտարարվում է:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Սերգեյ Հակոբյանին ու Պետրոս Անանյանին: Նրանք, թեև բնակվում են արտերկրում, բայց իրենց հաղթանակներով բարձր են պահում հայի անունը: Հանդիպման ընթացքում հայրենական սպորտի ղեկավարն ընդգծել է, որ պատրաստ է ցանկացած հարցում օգնել բռնցքամարտիկներին, որպեսզի նրանք հասնեն նոր հաջողությունների: Պետրոս Անանյանը Գագիկ Ծառուկյանի կողմից պարգևատրվել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան ոսկե հուշամեդալով:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։