Օրվա երկրորդ կեսին խորհրդարան են ներկայացել կառավարության անդամները` վարչապետի գլխավորությամբ: Գործադիրի անդամներին հարց ուղղելու համար գրանցվել է 47 պատգամավոր: Հարցերի մի մասը վերաբերել են Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ԵԱՏՄ ղեկավարների հետ վարչապետի հայտնի սելֆիին, Փաշինյան-Պուտին հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումներից երկուստեք բավարարված լինելու հանգամանքը: Խորհրդարանում նաև անդրադարձել են հարցին, թե արդյոք ձմռան ամիսներին գազի գինը կբարձրանա՞:
Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ին զինված ուժերի սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու աղմկահարույց գործով նոր ձերբակալված կա: Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ձերբակալվածը Վայոց Ձորի մարզպետի օգնականի եղբայրն է: Փոխգնդապետն այս պահին կոմայի մեջ է, վիճակը ծայրահեղ ծանր, բայց կայուն է: Այս հանգամանքը կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետի տեղակալին հույս է ներշնչում, որ սպան կապաքինվի:
Հայաստանը ցույց տվեց, որ որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր` կարող է բավական արդյունավետ աշխատել, իր ներդրումն ունենալ միության զարգացման և կայացման գործում: Երևանում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի արդյունքերն են ամփոփում հայ քաղաքագետները: Հայաստանի պաշտոնավարման մեկ տարին նրանք արդյունավետ են գնահատում՝ նկատելով, որ ԵԱՏՄ երևանյան հավաքին ընդգծվել է նաև Հայաստանի քաղաքական դերակատարումը:
Խորհրդարանն այսօր կարևոր նախագծեր է քննարկել: Իշխանական խմբակցության պատգամավորներն առաջարկել են նվազագույն աշխատավարձը բարձրացնել՝ 55 000-ից դարձնելով 68 000 դրամ: Ընդդիմադիրները որոշակի ռիսկեր են ընդգծել, մասնավորապես, Սերգեյ Բագրատյանը նկատել է, որ նվազագույնից էլ ցածր աշխատավարձ ստացողները կարող են դառնալ գործազուրկ: Օրակարգում է եղել նաև բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող նախագիծը, ըստ որի Երևանի վարչական շրջաններում և մարզկենտրոններում յուրաքանչյուր բուքմեյքերական կազմակերպության համար գործելու է մեկական գրասենյակ՝ բացառությամբ 4 տուրիստական քաղաքների:
Այսօր Ստրասբուրգում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանների ինստիտուտի մասին՝ ներկայացնելով վերջինների գործունեությունը։ Զոհրաբյանն անդրադարձել է նաև ԵԽԽՎ 2240 բանաձեւին, որը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմիններին անսահմանափակ մուտք գործել դեպի անդամ պետություններ, ներառյալ «գորշ գոտիներ»։ «Այս բանաձևը վերջապես պետք է կյանքի կոչվի, որպեսզի մենք, ի թիվս սառեցված հակամարտությունների, չունենանք նաև սառեցված բանաձևեր, ինչի պակաս մեր կառույցում, ցավոք, չկա»,- հայտարարել է պատգամավորը։
«Բարգավաճ Հայաստանը չի մասնակցի խորհրդարանում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկությանը»,- Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը: «Կան ժամկետների խախտումներ, թերի դրույթներ, հիմնավորումներն էլ շատ թույլ են»,- հայտարարել է ԲՀԿ նախագահը: Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ մամուլի հրապարակումները, անդրադարձել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն ու այլ հարցերի:
«Բարգավաճ Հայաստանը չի մասնակցի խորհրդարանում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկությանը»,- Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը: «Կան ժամկետների խախտումներ, թերի դրույթներ, հիմնավորումներն էլ շատ թույլ են»,- հայտարարել է ԲՀԿ նախագահը: Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ մամուլի հրապարակումները, անդրադարձել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն ու այլ հարցերի:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv