Items filtered by date: Երկուշաբթի, 14 Մայիսի 2018
Երկուշաբթի, 14 Մայիսի 2018 23:00

Էպիկենտրոն 14.05.2018

 

 

Published in Էպիկենտրոն

Օրվա երկրորդ կեսին մեր նկարահանող խումբը հասցրել է լինել ևս մի քանի նախարարությունում: Առաջին հանձնարարականները արդեն տրված են:

Երկուշաբթի, 14 Մայիսի 2018 21:25

Երևի, մաս 49

Published in Երևի

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հայաստանն ունի մեծ էներգիա՝ նոր իմպուլս հաղորդելու Ռուսաստանի հետ հարաբերությանը,- հայտարարել է Փաշինյանը: Կրեմլի ղեկավարը Նիկոլ Փաշինյանին հաջողություն է մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունը կշարունակի զարգանալ նույն կերպ, ինչպես եղել է մինչեւ այժմ: Եվրասիական միջկառավարական խորհրդի ընթացքում Հայաստանի ղեկավարը հանդիպել է նաև ԵԱՏՄ մյուս առաջնորդների՝ այդ թվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Լուկաշենկոն Փաշինյանին ասել է, որ պաշտոնական Մինսկի քաղաքականությունը իր համար շատ հարազատ հայ ժողովրդի հանդեպ երբեք չի փոխվի:

Մեր նկարահանող խումբն առավոտյան հանդիպել է մշակույթի և սփյուռքի նորանշանակ նախարարներին, որոնք վաղ առավոտյան արդեն շտապել են աշխատանքի: Նախարարները նշել են, որ կլինի որոշակի փոփոխություն, սակայն չի լինի կադրային ջարդ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ: Սոչիի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը: Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի առաջին կանգառը եղել է Ադլերի Սբ Սարգիս հայկական եկեղեցին: Հայ Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը  նշել է, որ հայ-ռուսական եղբայրական հարաբերությունը պետք է ավելի ամրապնդվեն: Փաշինյանը երախտիքի խոսք է հղել Ռուսաստանին, որ լավ է ընդունել հայկական համայնքին ու պայմաններ ստեղծել նորմալ կենսագործունեության համար, սակայն ընդգծել է, որ բոլորի նպատակը պետք է լինի հայրենադարձությունը: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։