Ջերմուկի սահմանային գոտում ծառայություն են իրականացնում վերջին պատերազմի ժամանակ Քարվաճառում անձնվիրաբար կռված 2-րդ բանակային կորպուսի մարտիկները: Այս զորամիավորումը ոչ միայն չի պարտվել, այլև պատերազմից հետո լիարժեքորեն իրականացրել է բնակիչների անվտանգ տեղափոխումը: Տղաները հիմա էլ վստահորեն շարունակում են հսկել Հայաստանի սահմանային անվտանգությունը: