Կա՞ արդյոք փաստաթուղթ, որը հունվարի 11-ին Մոսկվայում պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը Ալիևի և Պուտինի հետ հանդիպման ժամանակ: «Արդարադատության նախարարությունում նման պայմանագիր գոյություն չունի»,- այսօր նախարարության դիմաց ցույց անող քաղաքացիներին վստահեցրել է Ռուստամ Բադասյանը: Ակցիայի մասնակիցները, սակայն, նախարարի պատասխանը համոզիչ չեն համարել: «Երկրորդ «նոյեմբերի 9-ը» չենք հանդուրժելու»,- հայտարարել են ցուցարարները՝ խոստանալով, որ մեր երկրի համար նվաստացուցիչ պայմաններով նոր պայմանագիր ստորագրելու դեպքում բողոքի ակցիաները վերսկսվելու են նոր թափով: