Չորեքշաբթի, 02 Հոկտեմբերի 2019 17:02

Ն.Զոհրաբյանը կոչ է արել ԵԽԽՎ-ին հարգել 2240 բանաձեւը և այցելել հակամարտության գոտիներ, այդ թվում՝ Արցախ

Այսօր Ստրասբուրգում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանների ինստիտուտի մասին՝ ներկայացնելով վերջինների գործունեությունը։ Զոհրաբյանն անդրադարձել է նաև ԵԽԽՎ 2240 բանաձեւին, որը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմիններին անսահմանափակ մուտք գործել դեպի անդամ պետություններ, ներառյալ «գորշ գոտիներ»։ «Այս բանաձևը վերջապես պետք է կյանքի կոչվի, որպեսզի մենք, ի թիվս սառեցված հակամարտությունների, չունենանք նաև սառեցված բանաձևեր, ինչի պակաս մեր կառույցում, ցավոք, չկա»,- հայտարարել է պատգամավորը։

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2024 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։