Երկուշաբթի, 14 Մայիսի 2018 11:32

Նիկոլ Փաշինյանը Սոչիում արժանացել է ջերմ ընդունելության

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ: Սոչիի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը: Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի առաջին կանգառը եղել է Ադլերի Սբ Սարգիս հայկական եկեղեցին: Հայ Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը  նշել է, որ հայ-ռուսական եղբայրական հարաբերությունը պետք է ավելի ամրապնդվեն: Փաշինյանը երախտիքի խոսք է հղել Ռուսաստանին, որ լավ է ընդունել հայկական համայնքին ու պայմաններ ստեղծել նորմալ կենսագործունեության համար, սակայն ընդգծել է, որ բոլորի նպատակը պետք է լինի հայրենադարձությունը: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2024 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։