«Հայաստանում կորոնավիրուսի «Դելտա» շտամը չի սեքվենավորվել, բայց չի բացառվում, որ մեր երկրում կարող է շրջանառվել այդ տեսակը»,-հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատարը: Անահիտ Ավանեսյանը խոսել է աշնանը սպասվող քովիդի նոր ալիքի մասին: Կորոնավիրուսով հիվանդներին այս պահին սպասարկում է մեր երկրում ամենամեծ պետական հիվանդանոցը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի որոշ բաժանմունքներ նորոգվել են ու հագեցվել գերժամանակակից սարքավորումներով: