Սերգեյ Սմբատյանն այսօր արձագանքել է կամերային երաժշտական պետական թատրոնի և Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի միավորման վերաբերյալ խոսակցություններին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի խմբավարը նոր է վերադարձել Հայաստան: Նրա խոսքով՝ Սիմֆոնիկը գործունեության 15 տարվա ընթացքում տեղափոխվել է շենքից շենք: Խնդրի լուծման հանրային քննարկումը Սմբատյանը համարում է կարևոր ձեռքբերում: