Ծանրամարտի Հայաստանի հավաքականը վաղը կավարտի մրցաշրջան 2021-ի առաջին ուսումնամարզական հավաքը: Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ մեր ընտրանին 2 շաբաթից ավելի է՝ մարզվում է Աբովյանի մարզաբազայում: Հետաձգված մրցաշարերն ու անորոշության մեջ գտնվող մրցաշրջան 2021-ը բազմաթիվ դժվարություններ են առաջացրել նաև ծանրորդների համար: Չնայած դրանց՝ թե՛ մարզիկները ,թե՛ մարզչական շտաբը հույս ունեն պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից: