Items filtered by date: Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2020
Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2020 22:50

Էպիկենտրոն 26.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2020 20:30

Անցուդարձ 26.11.2020

Published in Անցուդարձ

Վերջին ժամերին մտահոգիչ լուրեր են ստացվում Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանից: Քարվաճառին տիրանալուց հետո ադրբեջանական կողմը ներխուժել է Սոթքի ոսկու հանքավայր: Այս մասին «Էպիկենտրոն»-ին ահազանգել են ինչպես հանքի աշխատակիցները,այնպես էլ համայնքի ու հարակից գյուղերի բնակիչները: Նրանք նաև բացառիկ կադրեր են փոխանցել մեր խմբագրություն, որոնցում հայկական կողմը բանակցություններ է վարում Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ: ՊՆ-ն, սակայն, հերքել է լուրերը, թե ադրբեջանական զորքը Վարդենիսի տարածաշրջանում է:

Անհայտ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին հավաքվել են ՊՆ-ի մոտ,պահանջում են տեղեկություն իրենց զինվորների ու կամավորների մասին: Նրանց ընդունել,լսել, ապա մեկ այլ հանձնաժողով է ուղղորդել նախարարության բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետը: Մեկ այլ բողոքի ակցիա էլ իրականացրել են ժամկետային զինվորների ծնողները. նրանք դժգոհել են, որ իրենց որդիներն ապահովված չեն հիգիենիկ պարագաներով, գիշերում են մանկապարտեզների ու դպրոցների շենքերի հատակին:

Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո մայրաքաղաքում չեն դադարում բողոքի ակցիաները: Խորհդարանում ռազմական դրության չեղարկման օրակարգով նիստի մեկնարկից առաջ և դրա ընթացքում ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ-ի մոտ: Ցուցարարները հայտարարել են, որ ռազմական դրության երկարաձգումը միայն երկրում մարդկանց բողոքի արդար ձայնը ճնշելու նպատակ ունի:

Տևական դադարից հետո կառավարությունն այսօր առաջին լիարժեք նիստն է գումարել: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը: «Գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը»,-ասել է վարչապետը: Գործադիրի նիստում անդրադարձ է եղել արցախահայությանն աջակցության ծրագրերին: Կառավարության որոշմամբ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։