Տևական դադարից հետո կառավարությունն այսօր առաջին լիարժեք նիստն է գումարել: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը: «Գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը»,-ասել է վարչապետը: Գործադիրի նիստում անդրադարձ է եղել արցախահայությանն աջակցության ծրագրերին: Կառավարության որոշմամբ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ: