Այսօր վաղ առավոտյան տեղացած ձյան առատ տեղումների հետևանքով մայրաքաղաքում մեծ սառցադաշտեր են առաջացել: Երևանի գրեթե բոլոր բարձրադիր գոտիներում խցանումներ և ավտովթարներ էին: Ի պատասխան քաղաքացիների բազմաթիվ բողոքների՝ քաղաքապետարանն ասում է, որ տեղումներին պատրաստվել է նախապես և պնդում, որ քաղաքի բոլոր փողոցները մաքրել են: