Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն այցելել է Արմավիրի մարզ, հանդիպել տեղի խաղողագործների հետ: Նոր Ամասիա համայնքում գործող Երևանի ՙԱրարատ՚ կոնյակի, գինու, օղու կոմբինատի մթերման կայանում Գագիկ Ծառուկյանը գյուղացիներին հորդորել է բերքը դաշտից շուտ չհավաքել, որպեսզի հերթեր չկուտակվեն և աշխատանքն ընթանա առավել արդյունավետ կերպով: Գագիկ Ծառուկյանը գյուղացիներին կոչ է արել չանհանգստանալ՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ կոմբինատը, չնայած խաղողի կարիք չունի, սակայն, կպահպանի մթերման նախորդ տարվա ծավալները և մինչև խաղողի ընդունման ավարտը կաշխատի հագեցած ռեժիմով:
