135-ամյա հարուստ ու բեղմնավոր կենսագրություն ունեցող Երևանի "Արարատ" կոնյակի, գինու օղու կոմբինատն ընդլայնում է արտադրության ծավալները: Գործարանում կառուցվել է նոր մասնաշենք, որտեղ գործելու են լցման, հնեցման և կուպաժավորման արտադրամասեր: Դրանք բոլորը հագեցած են ժամանակակից սարքավորումներով և համապատասխանում են միջազգային բոլոր չափորոշիչներին: Մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել "Մուլտի Գրուպ" կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: