Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հյուրընկալել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովին: Հայրենական սպորտի ղեկավարն ու ԱԻԲԱ-ի նախագահը քննարկել են հայկական սպորտին վերաբերող մի շարք հարցեր:ԱԻԲԱ-ի նախագահը ՀԱՕԿ նախագահի ուղեկցությամբ նաև շրջել է օլիմպավանում, ծանոթացել մարզումային պայմաններին:
