Հունիսի 23-ին մարզաշխարհը նշում է միջազգային օլիմպիական օրը: Օրվա առթիվ ուղերձ է հղել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մենք պետք է միավորվենք, օգտագործենք սպորտի գերող ուժը և շարունակենք նպատակային նախապատրաստությունը առաջիկա օլիմպիական խաղերին»,- նշել է Գագիկ Ծառուկյանը՝ հայ մարզիկներին մաղթելով հաղթանակ Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերում: