Արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եղել է Արմավիրի մարզում: ԲՀԿ վարչապետի թեկնածուն ջերմ ընդունելության է արժանացել Էջմիածնի, Արմավիրի և հարակից քաղաքներից ու գյուղերից ժամանած հազարավոր քաղաքացիների կողմից: Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է երկրի առջև ծառացած հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրային դրույթները՝ անվտանգությունից մինչև սոցիալ-տնտեսական հարցեր: