Մայիսի 28-ը նաև Ռուսաստանի Դաշնության Սահմանապահի օրն է: Հայաստանում տեղակայված ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչությունն այս տարի տոնը նշել է մեծ շուքով: Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ վարչությունում բացվել է հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող հուշարձան: Հուշարձանի բացման պատիվը վերապահված էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկուն:
