Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ ուսանողական խորհրդի անդամների հետ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահն անդրադարձել է երիտասարդներին մատչելի բնակարաններով ապահովելու խնդրին, պատերազմում վիրավորված զինծառայողներին ու զոհվածների ընտանիքներին արտոնություն տալու անհրաժեշտությանը,հայրենադարձությանը և մի շարք այլ հրատապ հարցերի:«Չնայած ստեղծված ծանր վիճակին՝ այսօր հնարավորություն կա երկիրը ոտքի կանգնեցնելու և զարգացնելու »,- նշել է Գագիկ Ծառուկյանը: Նա պատասխանել է նաև երիտասարդների հարցերին:
