Հայաստանի բնապահպանության նախարարության և Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի միջև գործակցության հուշագիր ստորագրելուց հետո լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին է պատասխանել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ առաջնորդը անդրադարձել է գնաճին, խոսել է նախընտրական շրջանում իր գործընկերների կողմից ներդրումներ բերելու մասին՝ բացելով, որոշ փակագծեր: Գագիկ Ծառուկյանից լրագրողները հետաքրքրվել են նաև Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի ու նոր սահմանադրությամբ նախատեսված վարչապետի պաշտոնի մասին:
