Բրյուսելի «Շառլ Ազնավուրի» անվան հայկական պարի խումբը, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, նոր մեքենա ունի: Դեռևս նոյեմբեր ամսին Բելգիա կատարած այցի ընթացքում, ընդառաջելով պարի խմբի սաների խնդրանքին, Գագիկ Ծառուկյանը խոստացավ՝ կարճ ժամանակում նրանց փոխադրամիջոցի հարցը լուծված կլինի: Այուսհետև արդեն Բրյուսելում բնակվող հայ երեխաները ոչ միայն կկարողանան առանց խոչընդոտների հաճախել պարի դասընթացների, այլև եվրոպական տարբեր քաղաքներում համերգների կմասնակցեն:
