Տարիների երկարատև սպասումից հետո սահմանամերձ Տավուշի մարզի Իջևան քաղաքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ բացվելէ լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց: Միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող լողավազանից բացի անհրաժեշտ գույքով համալրված մարզաբազայում ապահովված են ոչ միայն մարզիկների մարզումային պայմանները, այնպես էլ կեցության, սննդի և բուժման հարցերը: Մարզադպրոցում մարզվելու հնարավորություն կունենան ոչ միայն մարզիկները, այլև դպրոցի աշակերտները: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ մարզաշխարհի ներկայացուցիչների ուղեկցությամբ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv