«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վաղ առավոտից հունիսի 1-ին նվիրված տոնական միջոցառումներն են անցկացվել նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Հիմնադրամը մարզի հազարավոր երեխաներին բազմաթիվ անակնկալներ է մատուցել: Տոնին, ավանդույթի համաձայն, միացել է նաև ԲՀԿ նախագահ, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը՝ կրտսեր որդու՝ Հովհաննեսի հետ: «Երեխաներն են մեր ապագան կերտողներն ու հայրենիքը շենացնողները, մեր բոլորի խնդիրը պետք է լինի նրանց համար բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովելը»,-իր շնորհավորական խոսքում ասել է Գագիկ Ծառուկյանը:
