Երեքշաբթի, 01 Նոյեմբերի 2016 23:01

Բացվել է տարածաշրջանում եզակի «Մուլտի Վելնես» սպորտային և ժամանցային համալիրը

Ավելի քան 40 միլիոն դոլարի ներդրում,  200 նոր աշխատատեղ. Երևանի կենտրոնում կառուցված  «Մուլտի Վելնես» սպորտային և ժամանցային համալիրն պատրաստ է հյուրընկալել առողջ կենսակերպին հետևող ու կատարյալին ձգտող բոլոր մարդկանց: Բացման հանդիսավոր արարողությանը  երեկ ներկա են գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, գործարարներ: Հանրապետության նախագահը Գագիկ Ծառուկյանի և հյուրերի հետ շրջել է նորաբաց համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին և առաջարկվող ծառայություններին: Ավելի քան 10.000 քառակուսի մետր զբաղեցնող կառույցն, իր մասշտաբներով, համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշների ամենավերջին սերնդի սարքավորումներով, բարձր որակավորում ունեցող մասնագետների մշակած հատուկ ծրագրերով  եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում: «Մուլտի Վելնեսն» առաջարկում է առողջ ապրելակերպի ամբողջական ծառայություններ՝ երեք բաղադրիչների յուրօրինակ համադրությամբ. մարզումների նորարարական ծրագրեր, մարմնի կատարյալ խնամք, ճիշտ և օգտակար սնունդ: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը նշել է, որ միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող համալիրը կառուցել է ժողովրդի համար:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։