Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ընդունել է Թբիլիսիում կայացած մինչև 18 տարեկան աղջիկների Բասկետբոլի Եվրոպայի C Դիվիզիոնի առաջնության հաղթող Հայաստանի հավաքականի անդամներին: Բասկետբոլիստների հետ զրույցում ՀԱՕԿ նախագահը նշել է, որ այս հաղթանակը ևս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը կարող է հաջողությունների հասնել նաև խաղային մարզաձևերում: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում մեր ընտրանին մեկը մյուսի հետևից խոշոր հաշիվներով հաղթելով իր մրցակիցներին, դարձել էր Եվրոպայի չեմպիոն: