Items filtered by date: Չորեքշաբթի, 10 Փետրվարի 2021
Չորեքշաբթի, 10 Փետրվարի 2021 22:06

Էպիկենտրոն 10.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 10 Փետրվարի 2021 20:30

Անցուդարձ 10.02.2021

Published in Անցուդարձ

«Թուրքիան այլևս ոչ մի պատճառ չունի Հայաստանի հետ սահմանները փակ պահելու համար»- այսօր կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է արտգործնախարարը: Պատգամավորները գործադիրի անդամներից հետաքրքրվել են անվտանգության, հայ գերիների վերադարձի, պատերազմի հետևանքների վերացման և մի շարք այլ խնդիրների մասին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը որևէ այլ փաստաթուղթ են ստորագրել՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից բացի: Ի դեպ, ԲՀԿ-ն հարց-պատասխանին չի մասնակցել:

Աբխազիան պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել տարածաշրջանի տրանսպորտային նախագծերին: Հայաստան-Ռուսաստան երկաթգծի վերականգնման համար Աբխազիայի խորհրդարանը դիմել է պետական Դումային: Սուխումում ուշադրությամբ հետևում են Արցախի պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և մտադիր են անմասն չմնալ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումից:

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար ամսին պարենային ապրանքատեսակների գնաճը: Ըստ այդմ՝ այս տարվա առաջին ամսին նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել են սպառողական զամբյուղի առաջնային օգտագործման մի շարք մթերքների գները: «Էպիկենտրոն»-ը շրջել է վաճառակետերով ու արձանագրել՝ պտուղ-բանջարեղենից սկսած մինչև ոչ պարենային մթերքներ թանկացել են: Ինչո՞վ է պայմանավորված կտրուկ գնաճը, և ի՞նչ է անում պետությունը՝ այն զսպելու համար:

ԱԺ-ն շարունակում է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են կառավարության ներկայացրած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթը, որով նոր կարգավորում է առաջարկվում բուհերի ֆինանսավորման և ռեկտորների ընտրության համար: Ընդդիմադիրների գնահատմամբ՝ ռեկտորին նշանակելու է ԿԳՄՍ նախարարությունը՝ քողարկված կերպով: Նախագծով հատուկ կարգավիճակ է տրվում ԵՊՀ-ին, ինչն ընդդիմությունը համարում է խտրականություն և ռասիզմ:

Անցած տարի Հայաստանում գրանցվել է մաքսանենգության դեպքերի աննախադեպ աճ: Կտրուկ ավելացել են փոստով թմրանյութերի և հոգեմետ նյութերի անցկացման դեպքերը, փոխարենը նվազել են ցամաքային ճանապարհով դրանց ներմուծումները: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետն ամփոփել է 2020-ի աշխատանքը, ներկայացրել այս տարվա անելիքները: Վարդան Վարդանյանը ներկայացրել է նաև այն հնարքները, որով մաքսանենգները փորձում են շրջանցել օրենքը:

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր հավաքվել են Ռուսաստանի դեսպանատան նոտ: Նրանք բողոքել են իշխանության անգործությունից՝ հայտարարելով, որ արդեն 112 օր է, ինչ իրենց որդիներից տեղեկություն չունեն: Անհետ կորածների ծնողները դիմում-ցուցակով հանդիպում են պահանջել դեսպանի հետ:

Գառնիի Երկրաֆիզիկական դիտարանում վերջին երկրաշարժերն արձանագրել են բազմաթիվ դիտաչափերով, ցնցումները թույլատրելիի սահմաններում են: Մասնագետների խոսքով՝ Հայաստանն ակտիվ սեյսմիկ գոտում է, երկրաշարժեր մեր երկրում կարող են լինել ցանկացած ժամանակ, իսկ դրանք կանխատեսելը տեսականորեն հնարավոր է, գործնակում՝ ոչ: Գառնիի Երկրաֆիզիկական դիտարանից՝ Արթուր Հովհաննեսյանի տեսանյութը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Իվետա Տոնոյանն ԱԱԾ մեկուսարանում հանդիպել են ազատամարտիկ Վահան Բադասյանի հետ, որին դատարանը կալանավորել է վարչապետի հասցեին ուղղված սպառնալիքների համար: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ խմբակցության 6 անդամներ, ինչպես նաև անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանն ու Սոֆյա Հովսեփյանը, միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Բադասյանի խափանման միջոց կալանքը վերացնելու համար: Զոհրաբյանն ընդգծել է՝ Վահան Բադասյանը քաղաքական բանտարկյալ է, և նրա խափանման միջոցը րոպե առաջ պետք է փոխվի:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։