Items filtered by date: Հինգշաբթի, 24 Դեկտեմբերի 2020
Հինգշաբթի, 24 Դեկտեմբերի 2020 22:06

Էպիկենտրոն 24.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Քաջարանի համայնքապետին կալանավորելու միջնորդությունը: Մանվել Փարամազյանը դուրս գալիս ափսոսանք է հայտնել, որ անհիմն գործի շրջանակներում ինքն ու իր ջոկատի տղաները դիրքերում լինելու փոխարեն ստիպված են գտնվել դատարանում: Փաստաբան Լուսինե Սահակայնը, ծանոթանալով գործի նյութերի հետ, նկատել է՝ իշխանությունը դեռ մայիսից է պլանավորել Սյունիքում տեղի ունեցող գործընթացները: Իսկ դրանց մասին ավելի մասնրամասն պատմել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

«Հայրենիքի փրկության շարժում»-ն ու վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները վաղ առավոտից շրջափակել են կառավարության շենքի բոլոր մուտքերը՝ գործադիրի նիստը տապալելու նպատակով: Ոստիկանությունը տարածքում մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել՝ բռնություն գործադրելով քաղաքացիների նկատմամբ.մի քանի տասնյակ ցուցարար բերման է ենթարկվել: Իրավապահները հրմշտել և օղակի մեջ են առել ոչ միայն քաղաքացիներին, այլև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին: Ակցիաների մասնակիցները կառավարությունից շարժվել են Վազգեն Սարգսյան փողոց և ամոթանք տվել գլխավոր դատախազին՝ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության համար պատասխանատվության չենթարկելու համար:

«Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր, մեկը Որոտանի մասին է, երկրորդը՝ Շուռնուխի»,-կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ կան որոշակի սահմանային հարցեր, որոնք կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել: Նիստի ընթացքում գործադիրը կրճատել է անհայտ կորածի կարգավիճակ ձեռք բերելու ժամկետները: Իսկ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցների բավարարման համար դրոշմանիշային վճարները բարձրանալու են:

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածի գյուղերից երկուսում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մի քանի օր առաջ ադրբեջանցիները մտել են Որոտան գյուղի հարակից տարածք,բնակիչներին հրահանգել 1 ժամվա ընթացքում ազատել տունը, չազատելու դեպքում սպառնացել են վերադառնալ ու գերեվարել նրանց:Ժամեր առաջ էլ ադրբեջանական մեկ այլ խումբ սահմանների ճշգրտման աշխատանք է իրականացրել Շուռնուխում: Համայնքի բնակիչները հայտարարել են,որ գյուղում ստեղծված իրավիճակից դուրս կարող են գալ միայն ինքնապաշտպանությամբ:
 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։