Երեք անգամ հետաձգվելուց հետո այսօր երեկոյան վերջապես կայացել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծն էր, որով առաջարկվում է չեղարկել ռազմական դրությունը: Առողջապահության նախարարությունը դեմ է արտահայտվել այս փուլում ռեժիմը հանելուն: Գլխավոր շտաբի ներկայացուցիչն էլ նշել է, թե որ դեպքում դրան կողմ կլինեն:
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը տեսակցել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին և ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին: Վանեցյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, նոր մանրամասներ հայտնել ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարվելու պատճառների վերաբերյալ: Նա հայտարարել է, որ Փաշինյանն իրեն մի շարք ապօրինի հանձնարարություններ է տվել։
Արցախից Հայաստան եկած բազմաթիվ քաղաքացիներ բնակարանի խնդրի առաջ են կանգնած: Նրանց մի մասը ծանոթների տներում են տեղավորվել, մյուս մասն էլ վարձով է բնակվում: Շատերը կորցրել են Արցախում իրենց տները, բազմաթիվ մարդիկ էլ անվտանգության նկատառումով վերադառնալու հնարավորություն չունեն: Բնակարան գտնելու ակնկալիքով մեր հայրենակիցները դիմում են Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ:
Քարվաճառն Ադրբեջանին է հանձնվում հենց այն ազատագրողի՝ Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը: «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- ասում էր Մոնթեն: Նա և իր զինակիցները Օմարի լեռնանցքն ազատագրել էին 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին: Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո ռազմավարական նշանակություն ունեցող Քարվաճառի դարպասները Հայաստանի համար փակվեցին: Դարպասներից այն կողմ արդեն ադրբեջանական ուժերն են:
Շուշիի կորուստը մեծամասամբ քաղաքական որոշում էր, քան ռազմական, նման կարծիք է հայտնել WAR GONZO նախագծի հեղինակ, ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը: Ինչ վերաբերում է Հադրութին, ապա նրա կարծիքով, դա ավելի շուտ օբյեկտիվ ռազմական կորուստ էր, քան քաղաքական: Քչերն էին սպասում, որ անտառային ճանապարհով Հադրութ դիվերսանտներ կմտնեն: Քաղաքի համար մեկ շաբաթից ավելի կռիվներ են ընթացել:
Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման բանաձևի քննարկմանն ընդառաջ՝ Le Monde պարբերականը հերթական հոդվածում անդրադարձել է ԼՂ հակամարտությանն ու կարգավորման գործընթացում պաշտոնական Փարիզի հնարավոր ազդեցությանը: «Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա»,- իր հոդվածում նշում է լրագրող Պյոտր Սմոլյարը: Նա հատուկ ընդգծել է Արցախում թուրքական ներկայության վտանգավորության հարցն ու Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության խնդիրը:
Պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցի մեր հայրենակիցները շարունակում են վերադառնալ իրենց հարազատ բնակավայրեր: Այսօր վաղ առավոտյան Երևանի «Կիլիկիա» ավտոկայանը կրկին մարդաշատ է եղել: Քաղաքացիների մի մասը գնում է` միանալու Արցախի պաշտպանությունն իրականացրած հարազատներին, մյուսները՝ վերականգնելու վնասված տները: Պատերազմից տուժած մեր հայրենակիցներն «Էպիկենտրոն»-ին ասել են, որ անկախ ամեն ինչից՝ Արցախն ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ հայկական:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv