Items filtered by date: Կիրակի, 15 Նոյեմբերի 2020
Կիրակի, 15 Նոյեմբերի 2020 20:55

Էպիկենտրոն 15.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը: «Հայրենիք» կուսակցության ղեկավարը ձերբակալվել է երեկ, նրան մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման ու Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ: Դատարանի բակում հավաքված քաղաքական ուժերի ներկայացուցիչները ամբողջ գործընթացը որակել են ընդդիմությանը լռեցնելու հերթական փորձ: Նրանք նշել են, որ շարունակելու են պայքարը հայրենիքի փրկության համար, իսկ այդ ճանապարհին առաջնահերթ են համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, այս մասին հայտնել է Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը: Իսկ դատարանը իրավաչափ է համարել հրամանատարի ձերբակալումը. նա կշարունակի մնալ անազատության մեջ: Հիշեցնենք՝ Աշոտ Մինասյանը ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման կասկածանքով:

ԲՀԿ խմբակցության պատգամավորները սոցցանցերի իրենց էջերում գրառումներ են կատարել՝ նշելով, որ այս օրերին բազմաթիվ սպառնալիքներ են ստանում տարբեր անձանցից, որոնք սպառնում են իրենց և իրենց երեխաներին սպանել, վառել՝ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար: « Տեղեկություններ են շրջանառվում, որ ստեղծվել են տարբեր զինված բանդաներ, որոնք ընդդիմադիր գործիչների հետ հաշվեհարդարներ են տեսնելու»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը հայտնել է, որ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնապես դիմել է Ոստիկանապետին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիմումն ամբողջությամբ:

17 կուսակցությունների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է, որ իշխանությունը հող է նախապատրաստում ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն առաջիկայում արգելելու համար: «Հանրության մոտ բացասական վերաբերմունք ձեւավորելու և սեփական պատասխանատվությունից խուսափելու ակնհայտ դիտավորությամբ հրապարակ է նետվել դիվական զառանցանք, թե իբր ընդդիմադիր առանձին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ծրագրել են Փաշինյանի սպանությունը: Ապօրինի քրեական հետապնդումները սաստկանում են՝ ձևավորելով քաղաքական բանտարկյալների մեծաթիվ բանակ»,- նշված է հայտարարությունում: 17 կուսակցությունները կոչ են անում համախմբվել՝ ժամ առաջ Փաշինյանի վարչախմբից ազատվելու համար:

«Էպիկենտրոն»-ն այսօր ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի բնակիչ, 40-ամյա Դավիթ Իսահակյանը զինադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, արցախցի տարեց ընտանիքի է տեղափոխել Արցախ, սակայն տեղ հասնելուն պես նրա հետ կապը կտրվել է: Դավիթի կինը պատմել է, որ 3 օր շարունակ ամուսնուց որևէ տեղեկություն ճշտել չի հաջողվել: Երեկ, սակայն, զանգահարել է ամուսնու ընկերն ու շոկային տեղեկություն հայտնել՝ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում գերիների մասին տեսանյութ է տեսել, որում եղել է նաև Դավիթը:

«Համահայկական խնդիրները պետք է միասնաբար քննել, ծրագրել ու համազգային մասշտաբով որոշում կայացնել»,- հայտարարել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը: Արամ Առաջինը Փաշինյանի, Պուտինի և Ալիևի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունը համարել է երկդիմի և անորոշ կետերով լեցուն: Ըստ Վեհափառ Հայրապետի՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթուղթը հղի է վտանգավոր հետևանքներով և պետք է մերժվի:

Քարվաճառի Քնարավան գյուղում 15 ընտանիք է ապրում: Տարիներ շարունակ իրենց ձեռքերով քարը քարին են դրել, գյուղը շենացնելու ուղին բռնել, իսկ հիմա ստիպված են թողնել ամեն ինչ ու հեռանալ ցավը սրտում: 22-ամյա զինվորական Կարենն «Էպիկենտրոն»-ին պատմել է իր ու ընկերների մարտական օրերի, Արցախը թուրքին հանձնելու ու նոր կյանք ստեղծելու հնարավորության մասին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։