Items filtered by date: Երկուշաբթի, 15 Փետրվարի 2021
Երկուշաբթի, 15 Փետրվարի 2021 22:15

Էպիկենտրոն 15.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 15 Փետրվարի 2021 19:00

Ձայնային հարված 16.02.2021

Published in Music Սթար

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվել է քաղաքացի Սուզաննա Պատվականյանի հայցի քննությունն ընդդեմ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և փոխտնօրեն Արշակ Ջերջերյանի: Բողոքաբերը պնդում է, որ 2000 թ.-ին իր որդուն վաճառել են, պաշտպանվող կողմն էլ հակադարձում է՝ մայրն է հրաժարվել երեխայից: Պատվականյանը 2012-ին դատական հայցեր է ներկայացրել բժիշկների դեմ, որոնք հանցակազմ չլինելու պատճառով մերժվել են: 1 տարի առաջ, սակայն, ի հայտ են եկել նոր հանգամանքներ:

Չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման կամ պահեստավորման արդյունքում այսօր Արցախի բնակավայրերը մեծ մասամբ անվտանգ են, հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Միաժամանակ շարունակվում է նաև աճյունների որոնողական աշխատանքները: ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է հայ ուխտավորների ՝ Դադիվանքի վանական համալիր կատարած այցի մասին:

Սկանդալային բացահայտում ԱԱԾ-ից: Հայաստանի քաղաքացին, Facebook-ում ներկայանալով որպես ադրբեջանցի, կապ է հաստատել անհետ կորածների ծնողների հետ՝ նրանց հարազատներից տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջելով ուղարկել մերկ լուսանկարներ և տեսագրություններ: Պահանջը չկատարելու դեպքում «Ազիզ Մուրադով» տվյալներով գրանցված անձը սպառնացել է սպանել կամ բռնություն գործադրել նրանց հարազատների նկատմամբ: Քննչական կոմիտեն էլ բացահայտել է, որ երկու անձինք փախստականի կարգավիճակ ունեցող արցախցիներից խարդախությամբ հափշտակել են մոտ 14 մլն դրամ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել է դատախազության և ՀՔԾ անգործության վերաբերյալ փաստաբանների բողոքը: Նրանք պահանջել էին քրեական գործ հարուցել պետական դավաճանության հոդվածով: Կողմերի փաստարկներին ամբողջությամբ ծանոթանալու նպատակով դատական նիստը հետաձգվել է: Մինչև Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրելը, փաստաբաններն առաջարկել են արդեն իսկ քննվող քրեական գործով վարչապետին տալ մեղադրյալի կարգավիճակ:

Պատերազմին որպես պահեստազորային մասնակցած մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Պաշտպանության նախարարության մոտ: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց զինգրքույկները, որոնցում պետք է նշված լինի, որ պատերազմի մասնակից են: Բացի այդ, մոբռեսուրսին նաև դրամական փոխհատուցում է հասնում: Նախարարությունից ակցիայի մասնակիցներին ուղղորդել են դեպի Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն, որտեղ նրանց խոստացել են լուծել խնդիրը:

Աբովյանի թիվ 1ավագ դպրոցում արդեն 2-րդ շաբաթն է՝ դասերը դադարեցված են: Մանկավարժները, ծնողներն ու աշակերտները հայտարարում են, որ ստեղծված իրավիճակը չի հանգուցալուծվի այնքան ժամանակ, քանի դեռ նախկին տնօրենը չի վերականգնվել իր պաշտոնում: Այսօր արդեն դպրոցի անձնակազմը քաղաքում իրազեկման երթ է իրականացրել՝ ԿԳՄՍ նախարարությանը կոչ անելով չեղյալ հայտարարել տնօրենի ընտրության արդյունքը:

Երևանի մանկապարտեզներում և դպրոցներում հակահամաճարակային սահմանափակումները փոփոխությունների են ենթարկվել: Այսուհետև մեկ խմբում 18 սանի փոխարեն կարող է լինել 20-ը: Ընդարձակ դասարաններում կարող է սովորել 20-ից ավելի երեխա՝ նախկին մեկուկեսի փոխարեն պահպանելով մեկ մետր հեռավորություն:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։