Չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման կամ պահեստավորման արդյունքում այսօր Արցախի բնակավայրերը մեծ մասամբ անվտանգ են, հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Միաժամանակ շարունակվում է նաև աճյունների որոնողական աշխատանքները: ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է հայ ուխտավորների ՝ Դադիվանքի վանական համալիր կատարած այցի մասին: