Սկանդալային բացահայտում ԱԱԾ-ից: Հայաստանի քաղաքացին, Facebook-ում ներկայանալով որպես ադրբեջանցի, կապ է հաստատել անհետ կորածների ծնողների հետ՝ նրանց հարազատներից տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջելով ուղարկել մերկ լուսանկարներ և տեսագրություններ: Պահանջը չկատարելու դեպքում «Ազիզ Մուրադով» տվյալներով գրանցված անձը սպառնացել է սպանել կամ բռնություն գործադրել նրանց հարազատների նկատմամբ: Քննչական կոմիտեն էլ բացահայտել է, որ երկու անձինք փախստականի կարգավիճակ ունեցող արցախցիներից խարդախությամբ հափշտակել են մոտ 14 մլն դրամ: