Items filtered by date: Հինգշաբթի, 08 Ապրիլի 2021
Հինգշաբթի, 08 Ապրիլի 2021 22:01

Էպիկենտրոն 08.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 08 Ապրիլի 2021 20:30

Անցուդարձ 08.04.2021

Published in Անցուդարձ

«Մուլտի ֆայթ» ակումբի մարզիկներն այսօր Օլիմպավանում մարզում են անցկացրել K1-ի ռինգերում փայլած, աշխարհահռչակ մարզիկներ Ջորջիո Պետրոսյանի, Ժորա Հակոբյանի, Հարութ Գրիգորյանի և բռնցքամարտիկ Կարո Մուրադի հետ: Ջորջիոն և Ժորան պայմանագիր ունեն «Մուլտի Ֆայթ»-ի հետ և այս տարի հանդես կգան նաև հայկական եռագույնի ներքո:

«Ներողություն եմ խնդրում ՍԴ դատավորներին սխալ ընտրելու համար». այս հայտարարության հեղինակը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: Անդրանիկ Քոչարյանը միևնույն ժամանակ մեղադրանքներ է հնչեցրել Բարձր դատարանի դատավորների հասցեին՝ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու համար: Պատգամավորն անդրադարձել է նաև Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին և որոշ մանրամասներ հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպումից:

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ, Հայաստանում է: Երեկ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը վարչապետն ասել էր, որ մեր երկրում ռուսական պատվաստանյութը գրանցվել է: Փաշինյանի հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Պարզվում է՝ պատվաստանյութը ոչ թե գրանցվել է, այլ կիրառման թույլտվություն է ստացել: Իրավիճակը փորձել է շտկել Առողջապահության նախարարը:

Հայաստանում բնակվող հրեաները ծաղիկներ են խոնարհել հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշարձանին: 2006 թ.-ից յուրաքանչյուր տարի նրանք հավաքվում են հուշարձանի մոտ՝ դատապարտելու Հոլոքոստն ու աշխարհում տեղի ունեցած մյուս ցեղասպանությունները: Հայաստանաբնակ հրեաները հույս ունեն, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը օրինակ կլինի նաև Իսրայելի համար:

Կառավարության նիստին զուգահեռ հերթական բողոքի ակցիան են անցկացրել Նաիրիտի աշխատակիցները: Նրանք հայտարարել են, որ արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: Աշխատանքի էլ գնում են, որպեսզի գործարանում առկա թունավոր նյութերի ինքնաբռնկում ու պայթյուն չլինի: Նաիրիտցիներին դեռ նախորդ շաբաթ էին կառավարությունից խոստացել, որ կզբաղվեն խնդրով, սակայն մինչև այս պահը՝ ոչ մի դրական տեղաշարժ:

Կառավարությունը համաներում է հայտարարում ժամկետային զինծառայությունից և զորակոչից խուսափած անձանց նկատմամբ: Արդարադատության նախարարը հայտնել է, որ նախատեսվող համաներման շահառու կարող են լինել մինչև 2020թ.-ի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած, Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով հետախուզման մեջ գտնվող առավելագույնը 5131 և դատապարտված առավելագույնը 124 անձ: Գործադիրն այսօրվա նիստում ավելացրել է գիտության ֆինանսավորումը, նաև Տավուշի նոր մարզպետ նշանակել:

Կառավարությունում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը: Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին ներկայացրել է մոսկովյան այցի արդյունքները: «Արցախի հարցը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել»,- ասել է կառավարության ղեկավարը: Փաշինյանն ընդգծել է նաև ռուս խաղաղապահների կարևորությունը անվտանգության հարցում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։