Items filtered by date: Երեքշաբթի, 06 Ապրիլի 2021
Երեքշաբթի, 06 Ապրիլի 2021 22:15

Էպիկենտրոն 06.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 06 Ապրիլի 2021 20:30

Անցուդարձ 06.04.2021

Published in Անցուդարձ

Ընդունելության քննություններն այս տարի կանցկացվեն երկու փուլով: Սկզբում դիմորդները հնարավորություն կունենան լրացնել ընդամենը մեկ հայտ: Դրանով չընդունվելուց հետո արդեն կդիմեն երկրորդ փուլի համար, որը նախատեսում է վեց մասնագիտության ընտրություն: Անկախ մասնագիտությունից՝ շրջանավարտները պարտադիր քննություն են տալու «Հայոց լեզու» առարկայից: Դիմումներն ընդունվելու են ապրիլի 15-ից:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարել է, որ ճանապարհների բացումն Ադրբեջանի համար ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նպատակ է հետապնդում: Նիդեռլանդներում բնակվող ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովն էլ ասել է, որ չնայած Ալիևի հայտարարություններին՝ Մինսկի խումբը շարունակում է պահպանել իր կարևոր դերակատարումը հակամարտության լուծման հարցում:

ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության դեպք. Հայաստանի քաղաքացին գաղտնի տեղեկություններ է փոխանցել Թուրքիային: Պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնալսման աղմկահարույց քրեական գործերից մեկը կարճվել է, մյուսով նախաքննությունը շարունակվում է. hայտնում է քննչական կոմիտեն: ՀՔԾ-ն Գլխավոր դատախազությունից ստացել է հանցագործության մասին Օնիկ Գասպարյանի հաղորդումը, իսկ ՍԴ-ն Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա որոշել է վերսկսել գործի վարույթը: Քրեաիրավական լրահոսը՝ առաջարկվող տեսաշարում:

Ինչպիսի՞ն է տնտեսական իրավիճակը Հայաստանում, առաջիկայում հնարավո՞ր է արդյոք երկնիշ աճ գրանցել: Տնտեսական բլոկի պատասխանատուներն ԱԺ-ում անդրադարձել են քաղաքացիներին հետաքրքրող մի շարք հարցերի՝ այդ թվում գնաճին: ՊԵԿ նախագահը լրագրողներին ասել է,որ «տնտեսությունը հստակ վերականգնվում է»: Իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ պատասխանել է հարցին,թե արդյոք իրականություն դարձե՞լ է խոստացված «տնտեսական բումը»:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ամեն շիրմաքար մի պատմություն է, սակայն Մարտիրոսյանների պատմությունն առանձնանում է մյուսներից: Հադրութցի Ալեքսին շփոթմունքի պատճառով հուղարկավորել են երկու անգամ՝ առաջինն Արցախի Վաղուհաս գյուղում մեկ այլ զինվորի փոխարեն, երկրորդը՝ «Եռաբլուր»-ում: Զոհվածի հայրը՝ Գրիմա Մարտիրոսյանը, նույնպես զինվորական է, 3 պատերազմների մասնակից: Զավակի կորստից հետո,սակայն,նա զորամաս վերադառնալ չի ցանկանում: Սահմռկեցուցիչ դիպվածի մանրամասները՝ Արթուր Հովհաննեսյանի տեսանյութում:

Խոշոր հրդեհ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Մոտ 2000 քառակուսի մետր տարածքում այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարները՝ գույքով: Հայտարարվել է հրդեհի բարդության սկզբում թիվ 2,ապա թիվ 3 կանչ, տեղում աշխատել է 14 բրիգադ: 3.5 ժամում փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կրակը, առավոտյան 8-անց կեսին այն ամբողջությամբ մարվել է: Տուժածներ չկան:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։