Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարել է, որ ճանապարհների բացումն Ադրբեջանի համար ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նպատակ է հետապնդում: Նիդեռլանդներում բնակվող ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովն էլ ասել է, որ չնայած Ալիևի հայտարարություններին՝ Մինսկի խումբը շարունակում է պահպանել իր կարևոր դերակատարումը հակամարտության լուծման հարցում: