Items filtered by date: Կիրակի, 18 Հոկտեմբերի 2020
Կիրակի, 18 Հոկտեմբերի 2020 23:00

Էպիկենտրոն 18.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Գերմանիայի Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ այցելել են Արցախ և հենց Ստեփանակերտից աշխարհի խորհրդարաններին կոչ արել ոչ թե խոսել, այլ գործել: Նրանք արձանագրել են, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ փորձ է անում Արցախում ցեղասպանություն իրականացնել: Պատգամավորներն ընդգծել են, որ Ադրբեջանը միջազգային ահաբեկչության գլխավոր դերակատարներից մեկն է: «Պետք է պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, որ այս պատերազմը շուտ վերջանա»,- հայտարարել է Բունդեսթագի անդամ Շտեֆեն Կոտրեն:

Հայերն այսօր հեղեղել են Փարիզի փողոցները: Բազմամարդ ակցիայի մասնակիցները դիմել են Էմանուել Մակրոնին՝ պահանջելով, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը և միայնակ չթողնի հայությանն՝ ընդդեմ ահաբեկիչների: Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին միացել են ֆրանսիական տարբեր քաղաքների ղեկավարներ: Ցույցի մասնակիցները երթով հասել են Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատուն և այնտեղ շարունակել ակցիան: Հզոր հավաք և երթ է իրականացվել նաև Բորդո քաղաքում:

Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակն ուշագրավ տեսանյութ է հրապարակել ՖԲ-ի իր էջում: Կադրերում երևում են Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով վարձկան ահաբեկիչնեհո: «Երևի պատկերացնում եք` ինչ եղավ նրանց հետ», տեսանյութի նկարագրության մեջ գրել է Շուշան Ստեփանյանը:

Հումանիտար զինադադարի մասին համաձայնության ուժի մեջ մտնելուց ընդամենը 4 րոպե անց Ադրբեջանը նոր սադրանքներ է սկսել: Ընդ որում՝ Արցախի ՊԲ տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով արձանագրել են, թե ինչպես է հակառակորդը հարձակվում հայկական դիրքերի վրա: Ժամը 00:04-ից մինչև 02:45-ն ընկած հատվածում թշնամին հյուսիսում վարել է հրետանային և հրաձգային կրակ, 02:20-ից մինչև 02:45 հարավում հասցրել է հրթիռային հարվածներ, իսկ 07:20-ին հարձակվել է Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ: Երկուստեք կան զոհեր և վիրավորներ, հայտնել է ՊՆ խոսնակը: Հարավում խոցվել է թշնամու գրոհող 4 տանկ: Հատկանշական է, որ Բաքվում թեև հաստատել էին մարդասիրական զինադադարի համաձայնությունը, սակայն նշել էին, որ դա պատերազմի ավարտ չէ:

Առողջապահության նախարարությունն ահազանգում է, որ ռազմական գործողությունների գոտուց զոհվածների մարմինների դուրս բերումը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող կամ բնական պահոց հանդիսացող միջատների և վայրի կենդանիների սնվելու և բազմանալու բարենպաստ միջավայր: Նշվում է, որ վարակիչ, այդ թվում՝ հատուկ վտանգավոր հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատև կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը ստեղծում է բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները:

Կիրակի, 18 Հոկտեմբերի 2020 12:11

«Զինադադարն անժամկետ է». Դավիթ Բաբայան

Թշնամու գլխավոր թիրախներից մեկն Արաքս գետի վրա կառուցված ջրամբարն է, որը հիմնականում բավարարում է հարևան Իրանի կարիքները, հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝ հումանիտար զինադադարի մասին համաձայնությունն անժամկետ է, թեև Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ հայտարարում են, թե այն մի քանի օրով է:

Հումանիտար զինադադարի մասին համաձայնության ուժի մեջ մտնելուց ընդամենը 4 րոպե անց Ադրբեջանը նոր սադրանքներ է սկսել: Ժամը 00:04-ից մինչև 02:45-ն ընկած հատվածում թշնամին հյուսիսում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ 02:20-ից մինչև 02:45 հարավում հասցրել է հրթիռային հարվածներ: 07:20-ին հակառակորդը հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ՝ դեպի Խուդաֆերինի ջրամբար: Երկուստեք կան զոհեր և վիրավորներ, հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը: Հարավային ուղղությամբ խոցվել է թշնամու գրոհող 4 տանկ: Հատկանշական է, որ Բաքվում թեև հաստատել էին մարդասիրական զինադադարի համաձայնությունը, սակայն նշել էին, որ դա պատերազմի ավարտ չէ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։