Փետրվարի 15-ին տեղի է ունեցել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության հերթական՝  7-րդ համագումարը, որին մասնակցել են կուսակցական բոլոր 58 տարածքային կառույցների ներկայացուցիչները: Օրակարգային հարցերը հետևյալն են եղել՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի և Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետություններ և ԲՀԿ նախագահի, Քաղաքական խորհրդի, Վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ: Հաշվետվությունները լսելուց և հաստատելուց հետո, սահմանված կարգի համաձայն, ԲՀԿ քաղաքական խորհուրդը դադարեցրել է լիազորությունները, համագումարը կազմավորել է  նոր քաղխորհուրդ՝ բաղկացած 201 անդամից: Համագումարի օրակարգի հաջորդ հարցը եղել է ԲՀԿ նախագահի ընտրությունը: Համագումարին ներկա պատվիրակները առաջադրել է մեկ թեկնածու՝ Գագիկ Ծառուկյանին, ով և միաձայն վերընտրվել է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ: Ընտրությունից հետո Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ծրագրային ամփոփ ելույթով՝ անդրադառնալով երկրի առջև ծառացած հիմնախնդիրներին ու նախանշելով կուսակցության քաղաքական գործունեության առաջնահերթությունները:

Փետրվարի 11-ին լրացել է օղակների արքա, օլիմպիական եռակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանական տարեդարձը: Լեգենդար մարմնամարզիկի պատվին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծարման երեկո էր կազմակերպել: Միջոցառմանը ներկա են գտնվել բարձրաստիճան հյուրեր, մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներ, հարազատներ ու ընկերներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« June 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։