Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել տափօղակով հոկեյի ընկերական հանդիպում՝ նվիրված օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ հոկեյի հավաքականի լեգենդար դարպասապահ Գեորգի Մկրտիչյանի հիշատակին: Հանդիպել են ՙՀոկեյի լեգենդներ՚ և ՙԳրադ՚ հոկեյի ակումբների լեգենդար հոկեյիստները: Միջոցառումն անցկացվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո՝ Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ:
Լիտվայում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան և Լեհաստանում անցկացված բազկամարտի աշխարհի առաջնություններում մեր մարզիկները գերազանց են ելույթ ունեցել և բազմաթիվ մեդալներով վերադարձել հայրենիք:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv