Այսօր "Բարգավաճ Հայաստան" կուսակցության կենտրոնական գրասենյակում ԱԺ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունն անցկացրել է աշխատանքային նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նիստի ընթացքում քննարկված հարցերի շրջանակը լայն է եղել՝ կատարած աշխատանքների ամփոփումից մինչև նոր ծրագրեր ու անելիքներ: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, խմբակցությանը հաջողվել է միասնական աշխատանքի շնորհիվ արդարացնել հանրության ակնկալիքներն ու պահպանել ձեռք բերած վստահությունը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է աշխարհահռչակ ՙՀոկեյի լեգենդներ՚  ակումբի նախագահի խորհրդական Ալեքսանդր Գվոզդևի հետ: Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Ալեքսանդր Գվոզդևը ՀԱՕԿ նախագահին է փոխանցել լեգենդար հոկեյիստների ողջույններն ու բարեմաղթանքները՝ տեղեկացնելով, որ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու է եկել կարևոր առաքելությամբ:

"Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: Հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ամրապնդումից  մինչև նոր կապերի հաստատում. քննարկվող հարցերի շրջանակը լայն է եղել: Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ իր կողմից պատրաստ է անել առավելագույնը՝ երկու երկրների տարբեր ոլորտների միջև գործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու համար:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« June 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։