Ծաղկաձորում անցկացվել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող "Լավագույն մարզական ընտանիք 2014"-ի եզրափակիչ փուլը, որին մասնակցել է մրցույթի նախորդ 2 փուլերը հաղթահարած 144 ընտանիք: 11 տարի անընդմեջ մրցույթը միմյանց շուրջ է համախմբում Հայաստանի ու Արցախի հազարավոր ընտանիքների՝ տարեցտարի ընդլայնելով մասնակիցների թիվը: Նախորդ տարվա 2041-ի փոխարեն այս տարի մրցույթին մասնակցել է 2067 ընտանիք: Եզրափակիչ փուլի մրցելույթներին հետևել են նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք:

Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում հերթական նվիրատվությունը իսկական տոնի է վերածվել: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ իր դռներն է  բացել առողջության առաջնային պահպանման կենտրոնը: Իրենց շնորհակալանքի խոսքը համայնքի բնակիչները դրսևորել են  Գագիկ Ծառուկյանին արժանացնելով Մայակովսկու պատվավոր քաղաքացու կոչման ու համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալի:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« June 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։