Ավանդույթի համաձայն ուսանողության միջազգային տոնի կապակցությամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրում է հայ ուսանողներին: Տոնական օրվա պարգևատրումների շարքը սկսվել է Ֆիզիկական Կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից: Գագիկ Ծառուկյան հիմնադրամը պարգևատրել է ինստիտուտի բազմաթիվ ուսանող մարզիկների:

Տոն, որ միավորում է միլիոնավոր երիտասարդների ամբողջ աշխարհում. Ուսանողության միջազգային օրը առիթ է վերստին կարևորելու ուսումը, գիտելիքն ու կրթությունը: Արդեն ավելի քան 15 տարի Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ ուսանողության միջազգային տոնը մեծ շուքով նշվում է նաև Հայաստանում: Ավանդույթի համաձայն՝ տոնական այս օրը մեր երկրի հարյուրավոր երիտասարդների հետ է անցկացրել բարերար Գագիկ Ծառուկյանն ու կրկին անգամ գնահատել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Քաղաքամայր Երևանից մինչև հանրապետության հեռավոր ու մոտ շրջաններ, պետական բուհերից մինչև մասնավոր կրթօջախներ: Օրվա կապակցությամբ 300 ուսանող Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակ է ստացել: Երիտասարդներից յուրաքանչյուրին Գագիկ Ծառուկյանը 100.000-ական դրամ ու պատվոգիր է հանձնել: Շնորհավորելով ուսանողներին տոնի կապակցությամբ՝ Գագիկ Ծառուկյանը հորդորել է նրանց սովորել շատ լավ, դառնալ պիտանի մարդ ու արժանի քաղաքացի, ստացած գիտելիքները ծառայեցնել ի նպաստ հայրենիքի: Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ հիմնադրամը շարունակելու է կրթական ծրագրերի ֆինանսավորումը՝ առավել մեծ թվով երիտասարդներ ներգրավելով դրանցում:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում այսօր  մեկնարկել է բազկամարտի համաուսանողական  ավանդական մրցաշարը , որին մասնակցում են  Հայաստանի, Արցախի և Ջավախքի միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների  մի քանի հարյուր ուսանող: Մրցաշարը, ինչպես միշտ, կայանում է Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, իսկ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը անձամբ է հաղթողների և մրցանակակիրների համար հատկացրել մրցանակային  խոշոր ֆոնդ: Գագիկ Ծառուկյանը նաև տեղում հետևել  է մրցաշարի ընթացքին: Հաշվի առնելով, որ ուսանողների մեջ կան նաև պրոֆոսինալ մարզիկներ, ոչ պրոֆեսիոնալ մարզիկ ուսանողների  մարզական ոգին չկոտրելու համար ՀԱՕԿ նախագահը հենց տեղում որոշում է կայացրել առանձնացնել պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ մարզիկների մրցումային ձևաչափը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։