Ամանորը հրաշքների տոն է, որը պետք է երջանիկ դիմավորեն բոլոր երեխաները. ՙԳագիկ Ծառուկյան՚ բարեգործական հիմնադրամը, որն արդեն ավելի քան 10-ը տարի մանուկների ամենասիրելի տոնը իրական հեքիաթի է վերածում, նոր՝ 2016 թվականի նախաշեմին ևս ամանորյա հաճելի անակնկալներից անմասն չի մնացել: Հարյուրավոր Ձմեռ պապեր ու Ձյունանուշներ, անտեսելով առատ ձյունն ու սառնամանիքը, տոնական ու նախատոնական բոլոր օրերին նվերներ են հասցրել Երևանում ու մարզերում բնակվող 350.000-ից ավելի երեխայի:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի: Հայ առաքելական եկեղեցին երեկ նշել է Հիսուս Քրիստոսի Աստվածհայտնության եւ Սուրբ ծննդյան տոնը: Հայկական եկեղեցին միակն է, որ Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին: Հունվարի 5-ին բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ՝ Ճրագալույց է մատուցվել` ի նշան Սուրբ ծննդյան հայտնության: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տարել եւ նշել Սուրբ Ծնունդը: Երեկ առավոտյան հայկական եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվել, ապա Ջրօրհնեք է կատարվել: Այսօր, տաղավար տոնի հաջորդ օրը, ըստ հայ եկեղեցու ավանդության, ննջեցյալների հիշատակության օր է: Աստվածահայտնության տոնի կապակցությամբ Սուրբ պատարագ է մատուցվել Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ կառուցված Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Պատարագին ի թիվս հարյուրավոր հավատացյալների ներկա է եղել նաև Ռոզա Ծառուկյանը:
Արվեստի և սպորտի ներկայացուցիչներին "Գագիկ Ծառուկյան" հիմնադրամն անակնկալ է մատուցել
Հարյուր հազարավոր մանուկներ արդեն ստացել են "Գագիկ Ծառուկյան" հիմնադրամի նվերները
Ձևավորված բարի ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարի Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը Ամանորին ընդառաջ աջակցություն է ցուցաբերում սոցիալապես անապահով բնակիչներին: Այս տարին ևս բացառություն չէր: Հիմնադրամը տոնական անակնկալներ է պատրաստել Կոտայքի մարզի տասնյակ հազարավոր անապահով մարդկանց համար:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv